Հրապարակվել է Երուսաղեմի ահաբեկչական ակտի տեսագրությունը (տեսանյութ)

20:07 • 08.01.17

Ynetnews պարբերականը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում է դեկտեմբերի 8-ին Երուսաղեմում իրականացված ահաբեկչական ակտը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Երուսաղեմում բեռնատարի ղեկին նստած անհայտ անձը վրաերթի է ենթարկել հետիոտներին, ինչի հետևանքով չորս զոհ և 13 վիրավոր կա:

Վերջին տվյալների համաձայն` ավտոբուսային կանգառում մարդկանց վրաերթի ենթարկած անձը Ֆադի ալ Քանաբիր անունով պողեստինցի է, որին գնդակահարել են դեպքի ակտի վայրում:

Ոստիկանության տրամադրած տվյալների համաձայն` բեռնատարի վրա իսրայելական համարանիշներ են եղել, որոնք գողացված են եղել մեկ այլ ավտոմեքենայից:

Meduza-ի հաղորդմամբ` ահաբեկչական ակտի զոհերն իսրայելական բանակի զինծառայողներ են եղել` երեք կին և մեկ տղամարդ:

 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Նյարդերից թույլ մարդկանց և անչափահասներին խորհուրդ չի տրվում դիտել տեսանյութը։