Մեքսիկացի արվեստագետը սովորական առարկաներին սյուրռեալ տեսք է հաղորդում (լուսանկարներ)
Մեխիկոյում բնակվող գրաֆիկայի տաղանդավոր դիզայներ, լուսանկարիչ և նկարիչ-սյուրռեալիստ Պոլ Ֆուենտեսը երևակայական աշխարհներ է ստեղծում ամենօրյա օգտագործման առարկաներից, սննդից և կենդանիներից:
Bigbicture.ru-ն գրում է, որ վարպետը վառ կոմպոզիցիաների միջոցով կոլաժներ է ստեղծում և զանազան տարրերի համադրման արդյունքում ստանում աշխատանքներ սյուրռեալիզմի և փոփ արտի ժանրերում:
«Իմ մինիմալիստական փոփ արտը, երբեմն նաև` անօգուտ ստեղծագործությունները, կյանքի կոչելու համար օգտագործում եմ սովորական առարկաներ, սննդամթերք, ներկ, ջուր, թանաք և պաստելային երանգներով ֆոն»,- մանրամասնել է նկարիչը:


















