Սլովակ լուսանկարիչը հիանալի պատկերներ է ստեղծում առանց Photoshop-ի (լուսանկարներ)
Սլովակ լուսանկարիչ Միխալ Զախորնացկին զբաղվում է կոնցեպտուալ լուսանկարչությամբ, և նրա հիմնական սկզբունքը Photoshop խմբագրիչի բացակայությունն է աշխատանքային գործընթացքում:
Միխալի խոսքով` ինքն իր առաջին խցիկը ձեռք է բերել 2011 թվականին: Ինքնուս լուսանկարչի ամենամեծ կիրքը հեքիաթային պատկերներ ստեղծելն է` օգտագործելով միայն բնական միջոցներ և լուսավորություն:
«Ամենամեծ ձեռքբերումը, որին ես հասել եմ, իմ գաղափարների արտահայտումն է մաքուր, առանց ֆոտոխմբագրիչների միջամտության ստեղծված լուսանկարչության միջոցով: Ես հաճույք եմ ստանում, երբ հաջողվում է ստանալ իրական կյանքի պատկերներ», - պատմել է Միխալը Boredpanda-ին:
Նրա խոսքով` լուսանկարչական տեսարաններ ստանալը երկար, դժվար, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ գործընթաց է:

















