BBC-ի հաղորդավարներն անհարմար դրության մեջ են հայտնվել սխալ հյուրի պատճառով (տեսանյութ)
Բրիտանական BBC հեռուստաալիքի պրոդյուսերները ստուդիա են հրավիրել սխալ հյուրի, ինչի արդյունքում հաղորդավարներն անհարմար դրության մեջ են հայտնվել:
Աղբյուրի հաղորդմամբ` առավոտյան հաղորդման վարողները մտադիր են եղել պատմել լեռնագնաց Լեսլի Բինսի արարքի մասին, որն աղջկա է փրկել Էվերեստ լեռան վրա: Հաղորդավարներից մեկը, ներկայացնելով հյուրին, պատմել է նրա հերոսության մասին: Սակայն երբ տեսախցիկը պահվել է հյուրի վրա, պարզվել է, որ ստուդիայում է գտնվում ոչ թե Բինսը, այլ քաղաքական մեկնաբան Թոդ Լենդմանը, որը եկել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մասին խոսելու համար:
«Ինձ թվում է` դուք սխալ մարդու եք հրավիրել»,- ասել է Լենդմանն այն բանից հետո, երբ իրեն ներկայացրել են:
Այնուհետև հաղորդավարուհին հայտնել է, որ սխալ չի նկատել` մտածելով, թե պարտադիր չէ, որ հյուրը լեռնագնացի տեսք ունենա:
«Ես կարող եմ բազմաթիվ հերոսական պատմություններ պատմել ձեզ, սակայն դրանք կապված չեն Էվերեստի հետ», - կատակել է քաղաքական գործիչը:










