ԱՄՆ-ում տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ գողացվել է նմուշներից մեկը
ԱՄՆ Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում ամենամյա CES տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում գողացվել է Razer ընկերության ապրանքներից մեկը: Այս մասին հաղորդում է Engadget-ը:
Նշվում է, որ գողության մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Razer ընկերության տնօրենը, սակայն նա չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ է գողացվել: Հայտնի է, որ արտադրողը ներկայացրել է երեք էկրանով նոութբուք և Project Ariana պրոեկտոր:
«Մենք ներկայացրել ենք անհրաժեշտ հաշվետվությունները, և իրավիճակը լուծելու նպատակով ներկայում աշխատում ենք ցուցահանդեսի ղեկավարության, ինչպես նաև` իրավապահ մարմինների հետ», - հայտնել է ընկերության տնօրենը:










