Emirates-ի չվերթը չեղարկվել է սրահում հայտնաբերված օձի պատճառով

18:39 • 09.01.17

Emirates ավիաընկերության չվերթը չեղարկվել է այն բանից հետո, երբ ինքնաթիռի սրահում օձ է հայտնաբերվել:

The National-ի հաղորդմամբ` ինքնաթիռը պետք է չվերթ իրականացներ Մասկատ-Դուբայ ուղղությամբ:

«2017 թվականի հունվարի 8-ին Մասկատ-Դուբայ չվերթը չեղարկվել է ուղևորների ժամանումից առաջ` ինքնաթիռի բեռնախցիկում օձ հայտնաբերելուց հետո», - հայտնել է ավիաընկերությունը: 

Ներկա դրությամբ ինժեներական թիմերը զննում են ինքնաթիռը: Ավիաընկերությունը չի մանրամասնել, թե որ տեսակին է պատկանում օձը: