Գերմանիայում առաջարկել են նախապես ձերբակալել պոտենցիալ իսլամիստներին

14:14 • 09.01.17

Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասն առաջարկել է նախապես՝ կանխարգելման նպատակով ձերբակալել պոտենցիալ իսլամիստներին, նույնիսկ եթե նրանք չունեն օրենքները խախտելու հստակ պլան:


Նախարարի կարծիքով` պետք է օպտիմիզացնել այդպիսի քաղաքացիներին ձերբակալելու նախադրյալները:


«Այսինքն` ձերբակալել մինչև ամբողջական 18 ամիս ժամկետով, դա հնարավոր է արդեն այժմ», - ասել է Մաասը ARD հեռուստաալիքի եթերում:


Ինչպես նշում է РИА Новости-ն, ներկա պահի դրությամբ Գերմանիայի հատուկ ծառայությունները հաշվառում են երկրում բնակվող իսլամիստներին, այդ թվում` նրանց, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում, բայց որոնց չեն ձերբակալում՝ առանց ակնհայտ պատճառների: