Չինաստանում ջրածնային վառելիքով աշխատող ինքնաթիռի բարեհաջող փորձարկում է իրականացվել
Չինաստանում ջրածնային վառելիքի տարրերով աշխատող ինքնաթիռի փորձնական թռիչք է իրականացվել, որը բարեհաջող է անցել:
Sina-ի հաղորդմամբ` օդանավը ստեղծել են չինական Լյաոնին նահանգի գիտնականները` որպես հիմք վերցնելով RX1E երկտեղանոց էլեկտրական ինքնաթիռը:
Աղբյուրը մանրամասնում է, որ փորձնական թռիչքն անցկացվել է Շենյան քաղաքում. ինքնաթիռը երկրից բարձրացել է 320 մետրով:
Նշվում է, որ ինքնաթիռը հագեցած է ջրածնային վառելիքի տարրով, որն արտադրում է 20 կՎտ հզորություն, ինչի հաշվին իրականացվում է էլեկտրաշարժիչի սնուցումն ու իրականացվում մարտկոցների լիցքավորումը:










