Հրապարակվել է «Շերլոկի» նոր սեզոնի վերջին սերիայի թրեյլերը (տեսանյութ)
BBC-ի YouTube ալիքում հրապարակվել է «Շերլոկ» հեռուստասերիալի նոր սեզոնի վերջին սերիայի թրեյլերը:
Հանդիսատեսին խոստանում են Շերլոկի «հնագույն թշնամու» վերադարձ և «վերջնական մարտահրավեր» Հոլմսի և Վաթսոնի համար:
«Սա այլևս խաղ չէ», - ասվում է թրեյլերում:
Gazeta.ru-ի հաղորդմամբ` չորրորդ սեզոնի վերջին դրվագը կցուցադրվի հունվարի 15-ին: Սերիալի գլխավոր դերերը խաղացել են Բենեդիկտ Քամբերբեչն ու Մարտին Ֆրիմանը:










