Սանկտ Պետերբուրգում դասախոսն ինքնասպանություն է գործել բուհի լսարանում. լրատվամիջոցներ
ՌԴ Քննչական կոմիտեի Սանկտ Պետերբուրգի գլխավոր քննչական վարչությունը ստուգում է անցկացնում Բոլշայա Մորսկայա փողոցում գտնվող շենքում տղամարդու դի հայտնաբերելու փաստի առնչությամբ: Այս մասին հաղորդում է վարչության մամուլի ծառայությունը:
«Նախնական տվյալների համաձայն` տղամարդն ինքնասպանություն է գործել, որի դրդապատճառները ներկա պահին պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը РИА Новости-ին, մահացածը Սանկտ Պետերբուրգի ավիատիեզերական սարքաշինության պետական համալսարանի դասախոս էր:
Աղբյուրը մանրամասնում է, որ դիակը հայտնաբերել է հավաքարարը՝ համալսարանի լսարաններից մեկում: Ենթադրյալ ինքնասպանը գրություն չի թողել դեպքի վայրում:










