«Ոսկե գլոբուսի» հաղորդավարը Թրամփին համեմատել է «Գահերի խաղի» կերպարներից մեկի հետ
Ամերիկացի կատակերգու Ջիմի Ֆելոնը «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հանձնման արարողության ժամանակ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին համեմատել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի կերպար, թագավոր Ջոֆրի Բարատեոնի հետ:
«Շատ մարդիկ հարց են տալիս իրենց` ի՞նչ տեղի կունենար, եթե թագավոր Ջոֆրին ողջ մնար: Դե, 12 օրից կպարզենք»,- մեջբերում է The Hill-ը Ֆելոնի խոսքը:
Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը կկայանա հունվարի 20-ին Վաշինգտոնում:










