Էմմա Ուոթսոնը երգել է «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի նոր տեսահոլովակում (տեսանյութ)
Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը երգել է «Գեղեցկուհին և հրեշը» դիսնեյյան ֆիլմի նոր տեսահոլովակում, որը հրապարակվել է YouTube-ի Disney Movie Trailers ալիքում:
Entertainment Weekly-ի հաղորդմամբ` Ուոթսոնը կատարել է Belle (Reprise) երգից հատված:
Նշվում է, որ ֆիլմի ռեժիսորը Բիլ Կոնդոնն է: ֆիլմում նկարահանվել են նաև դերասաններ Դեն Սթիվենսը, Էմմա Թոմփսոնը, Իեն Մաքքելենը, Քևին Քլայնը և Սթենլի Տուչին:
Կայքը գրում է, որ «Գեղեցկուհին և հրեշը» ԱՄՆ-ում կթողարկվի մարտի 17-ին: Ֆիլմը հիմնված է համանուն դիսնեյյան մուլտֆիլմի վրա, և այնտեղ կհնչեն և՛ հայտնի, և՛ նոր երգեր:










