Եկատերինբուրգում սխալմամբ -215 աստիճան ցուրտ է կանխատեսվել (լուսանկար)

16:39 • 09.01.17

Եկատերինբուրգի «41-Домашний» հեռուստաալիքը, ներկայացնելով առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը, աննախադեպ ցուրտ եղանակ է կանխատեսել քաղաքում: Հեռուստաալիքի եթերում էկրանին ցուցադրված հաղորդագրությունում նշված է եղել, որ հինգշաբթի` հունվարի 12-ին, Եկատերինբուրգում սպասվում է -215 աստիճան ցուրտ:


Ինչպես նշում է Kp.ru կայքը, հեռուստադիտողներից մեկը լուսանկարել է էկրանն ու անմիջապես տարածել պատկերը սոցցանցերում: Սակայն ալիքի ներկայացուցիչները հայտնել են, որ օգտատերերը, ամենայն հավանականությամբ, հին լուսանկար են հրապարակում:


«Մեզ մոտ նման իրավիճակ եղել է մի քանի տարի առաջ: Բայց նման բան հնարավոր է: Սա ընդամենը տպագրական սխալ է», - ասել է հեռուստաընկերության ներկայացուցիչը: