Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է Իսլամական ռազմական կոալիցիային երկրի անդամակցության մասին հաղորդագրությունները

15:30 • 09.01.17

Ադրբեջանի արտգործնախարարությունը հերքել է Իսլամական ռազմական կոալիցիային երկրի անդամակցության մասին հաղորդագրությունները, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:


Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևն ասել է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականության օրակարգում դեռ նման հարց չկա:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Ադրբեջանը որոշում է կայացրել անդամակցել Իսլամական ռազմական կոալիցիային: Ինչպես հայտնել է dunyanews.tv պակիստանյան կայքը՝ այն բանից հետո, երբ Ադրբեջանը, Տաջիկստանը և Ինդոնեզիան որոշում են կայացրել մտնել դաշինք, այդ միության անդամ երկրների թիվը հասել է 42-ի:


Սաուդյան Արաբիան իսլամական հակաահաբեկչական կոալիցիայի ձևավորման մասին հայտնել էր 2015 թվականի դեկտեմբերին:


Էր Ռիադում Ադրբեջանի դեսպան Ռասիմ Ռզաևը 2015 թվականի դեկտեմբերի 24-ին հաստատել է, որ Բաքուն դիտարկում է կոալիցիային միանալու վերաբերյալ Սաուդյան Արաբիայից ստացված առաջարկը: