ՀՀ-ում բնակվող ազգային որ փոքրամասնություններն են ընդգրկված լինելու քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում

12:36 • 09.01.17

Հիմնվելով 2011թ. մարդահամարի տվյալների վրա՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՀՀ-ում բնակվող 4 փոքրամասնությունների ցանկը, որոնք, համաձայն ընտրական օրենսդրության, պետք ընդգրկված լինեն ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում:

Ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածում նշվում է, որ քաղաքական ուժերի կամ նախընտրական դաշինքների համապետական ընտրական ցուցակներում պետք է ընդգրկվեն Հայաստանում ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով՝ ՀՀ-ում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող ազգային առաջին 4 փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Ըստ այդմ՝ ՀՀ-ում բնակչության թվով ամենաշատը եզդիներն են՝ 35.308 քաղաքացի,  ռուսներ՝ 11.911, ասորիներ՝ 2.769, քրդեր՝ 2.0162:

 

 

ՀՀ-ում բնակվող ազգային որ փոքրամասնություններն են ընդգրկված լինելու քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում