Ժնևում սկսվում են Կիպրոսի առաջնորդների ինտենսիվ բանակցությունները՝ կղզու կարգավիճակի վերաբերյալ
Կիպրոսի առաջնորդները երկուշաբթի Ժնևում ՄԱԿ-ի գլխավորությամբ ինտենսիվ բանակցություններ են սկսում՝ փորձելով հասնել խաղաղության համաձայնագրի, որը կարող է վերջ դնել տասնամյակներ տևող բաժանմանը, հաղորդում է Reuters գործակալությունը:
Կղզին վերամիավորելու նախկինում արված փորձերը տապալվել են:
Մասամբ ճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության առաջնորդ Մուստաֆա Աքընջին և Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը հանդիպելու են Ժնևում՝ ինտենսիվ քննարկումների համար: Եթե նրանք առաջընթաց գրանցեն, բանակցություններին կմիանան Կիպրոսի անվտանգության երաշխավոր երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Հունաստանի և Թուրքիայի առաջնորդները:
Ժամանելով ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակ՝ Անաստասիադիսը, պատասխանելով հարցին, թե արդյոք նա լավատեսորեն է տրամադրված, ասել է. «Հարցրեք ինձ, երբ մենք կավարտենք»:
ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը բանակցությունները նկարագրել է որպես առաջընթացի համար «պատմական հնարավորություն»:
Կղզին բաժանված է մնում 1974 թվականից ի վեր:










