Հայտնվել է Գերմանիայում ԱՄՆ-ի տանկերի բեռնաթափման տեսանյութը (տեսանյութ)
Հունվարի 8-ին Գերմանիայի Բրեմերհաֆեն նավահանգիստ են ժամանել ամերիկյան զրահապատ տեխնիկայով լրացուցիչ նավեր: Տանկերի և հաուբիցների բեռնաթափման կադրերը հրապարակել է RT Deutsche-ը:
Գերմանիայից զրահապատ տեխնիկան երկաթգծով կուղարկվի Արևելյան Եվրոպա՝ ՆԱՏՕ-ի «Ատլանտյան վճռականություն» գործողության աջակցության համար:
Սպասվում է, որ հունվարի 12-ին տանկերը կժամանեն Լեհաստան: Սպառազինությունը տեղափոխվելու է 900 վագոններով:
Ընդհանուր առմամբ, Արևելյան Եվրոպա կտեղափոխվի 87 M1 Abrams մարտական տանկ, 144 M2 Bradley հետևակի մարտական մեքենա, 18 M109 Paladin ինքնագնաց հաուբից և այլ ռազմական տեխնիկա:










