Kia-ն ցուցադրել է իր հզորագույն մոդելը (լուսանկարներ)

23:35 • 09.01.17

Kia ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր հզորագույն Stinger մոդելը, որի պրեմիերան կայացել է հունվարին անցկացվող Դետրոյթի ավտոսրահում:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, Kia Stinger-ն առաջարկվում է երկու բենզինային շարժիչով` 2 լիտր ծավալային, 4 մխոցային երկտուրբո և 3.3 լիտր ծավալային, 6 մխոցային V-աձև երկտուրբո շարժիչներով: Առաջին շարժիչի հզորությունը կազմում է 255 ձիաուժ, երկրորդինը` 365:

Երկու շարժիչներն էլ աշխատում են 8 աստիճան ավտոմատ խոփանցման տուփի հետ միասին: V6 շարժիչով մոդելը 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 5.1 վայրկյանում, իսկ մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 270 կմ/ժամ:

Kia Stinger-ը կառուցվել է 55 տոկոսով գերամուր պողպատից կազմված հարթակի հիման վրա: Նորագույն մոդելները համալրված են նաև աշխատանքի էլեկտրական կառավարման համակարգերով:

Kia Stinger-ի վաճառքը ԱՄՆ-ում կսկվի 2017-ի ավարտին: Մեքենայի գինը դեռևս հայտնի չէ:

 

 

 

Kia-ն ցուցադրել է իր հզորագույն մոդելը (լուսանկարներ)