Կոնդ թաղամասում մեքենայի մեջ հայտնաբերվել է վարորդի դին
Երևանի Կոնդ թաղամասում տղամարդու դի է հայտնաբերվել: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Նրա խոսքով՝ հունվարի 8-ին` ժամը 12:05-ին, ոստիկանության բաժին քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել, որ Կոնդ թաղամասում տղամարդու դի կա.«Տղամարդը 1956 թվականին ծնված Ս.Հ.-ն էր, ում մահացած են հայտնաբերել իր վարած մեքենայի մեջ»:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:










