Լոնդոնի մետրոյի կայարաններից մեկից ուղևորները տարհանվել են՝ հրմշտոցի վտանգի պատճառով (լուսանկարներ)
Լոնդոնի մետրոպոլիտենի Clapham Junction կայարանի ուղևորները տարհանվել են՝ հրմշտոցի վտանգի առաջացման պատճառով: Այդ մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը:
Բրիտանական մայրաքաղաքի ստորգետնյա տրանսպորտի որոշ կայարանների ծանրաբեռնվածությունը զգալիորեն ավելացել է կիրակի ժամը 18:00-ին սկսված մետրոյի աշխատակիցների գործադուլի պատճառով:
Գործադուլի պատճառը դարձել է կայարանների հսկիչների, ինչպես նաև դրամարկղի աշխատակիցների կրճատումների քաղաքականությունը, որոնց փոխարինում են ավտոմատ համակարգերը:
Այդ գործադուլի պատճառով Լոնդոնի մետրոպոլիտենն իրականացնում է իր աշխատանքը սահմանափակ ռեժիմով: Համաձայն մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի օպերատոր Transport for London ընկերության տեղեկատվության՝ ուղևորների համար բաց են մնում կայարանների մոտ 60 տոկոսը: Ընդ որում՝ փակ կայարանների զգալի մասը քաղաքի կենտրոնում է: Որոշ կայարանների մոտ ծանրաբեռնվածության աճի պատճառով մարդկանց բազմահազարանոց հերթեր են գոյացել:



















