Մուսալեռում մահացած տղամարդն ապրում էր միայնակ. նոր մանրամասներ
Հունվարի ութին Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Անի թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում մահացած 46 ամյա Գ. Դավթյանն ապրել է միայնակ և ունեցել է հոգեկան խնդիրներ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մուսալեռի համայնքապետ Էդգար Հովհաննիսյանը. «Նա միայնակ էր ապրում, չնայած նույն համայնքում ապրում է նաև իր հայրը, ում տեսակցել էր դեպքից մոտավորապես 30 րոպե առաջ: Ըստ նախնական վարկածի՝ ծխախեղդ է եղել, որովհետև վառարան չուներ ու ինչ-որ բան էր վառել տաքանալու համար: Հենց այդպես՝ նստած էլ մահացել էր: Մենակ էր և մշտական հսկողության տակ չէր»:
Համայնքապետն ասաց, որ Դավթյանն ամուսնացած է եղել Ռուսաստանում, սակայն ամուսնալուծվել է և Մուսալեռում ապրել է միայնակ:
Հիշեցնենք, որ Մուսալեռ գյուղի Անի թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում երեկ 1971 թվականին ծնված քաղաքացու դի էր հայտնաբերվել։










