Պրահայում մարդկային մարմնի ցուցադրություն է բացվելու (լուսանկարներ)

23:56 • 09.01.17

Չեխիայի մայրաքաղաքում փետրվարին կբացվի Body The Exhibition ցուցադրությունը, որը նվիրված է մարդկային մարմնին:

Ինչպես ներկայացնում է Euromag-ը, ցուցահանդեսը ներառում է 20 մարմին և մարդկային մարմնի մասերից ստեղծված 300 ցուցանմուշ: Ցուցադրությունը կներկայացվի 12 սրահներում, որոնցից յուրաքանչյուրում կխոսվի մարդու օրգանիզմի աշխատանքի մասին: Կազմակերպիչները խոստանում են նաև ինտերակտիվ հատված ներկայացնել:

Այցելուները կկարողանան մարդկային մարմինը դիտարկել տարբեր իրավիճակներում, ինչպես նաև համեմատել առողջ և հիվանդ օրգանների տեսքը, ինչպես օրինակ` քաղցկեղից ախտահարված լյարդի կամ քարերով լի երիկամների: Բոլոր սրահներում բժիշկներ ներկա կգտնվեն, ովքեր գիտական տեղեկություն կտրամադրեն և կպատասխանեն այցելուների հարցերին:

  

 

Պրահայում մարդկային մարմնի ցուցադրություն է բացվելու (լուսանկարներ)