Էդուարդ Շարմազանովը կմասնակցի Իրանի նախկին նախագահի հուղարկավորությանը

16:32 • 09.01.17

Հունվարի 9-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի թաղման արարողությանը: 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հիշեցնենք, որ քաղաքական գործիչը մահացել է Թեհրանի հիվանդանոցներից մեկում, որտեղ նա տեղափոխված է եղել դեկտեմբերի 8-ի ցերեկը սրտի կաթված ստանալուց հետո: