Վենեսուելայում 50 տոկոսով բարձրացրել են նվազագույն աշխատավարձը

10:10 • 09.01.17

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է գնաճի ֆոնին 50 տոկոսով նվազագույն աշխատավարձի մակարդակի բարձրացման մասին, հայտնում է globovision.com-ը:


«Ես ցանկանում եմ ասել, որ հունվարից թոշակները և նվազագույն աշխատավարձերը կլինեն 40.638 բոլիվարի չափով, իսկ հաշվի առնելով հիմնական մթերային զամբյուղի գնման համար 63.720 բոլիվարի ցուցանիշը՝ նվազագույն եկամուտը կհասնի 104.358 բոլիվարի»,- ասել է նա:


«Սև շուկայի» փոխարժեքով, որը կազմում է 1 դոլարի դիմաց 3,3 հազար բոլիվար, Վենեսուելայում նվազագույն աշխատավարձը կհասնի մոտ 31 դոլարի:


Նշվում է, որ սա արդեն Վենեսուելայում վերջին տարվա ընթացքում նվազագույն աշխատավարձի հինգերորդ բարձրացումն է: