Մալաթիա-Սեբաստիայում գտնվող տնակում հայտնաբերվել է բնակչուհու դին. shamshyan.com

15:09 • 09.01.17

Երևանում այսօր ժամը 13։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող տնակի բնակչուհին չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ հայտնաբերել են մոտ 80 տարեկան կնոջ դի և տեղում արձանագրել են, որ նա մահացել է։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել և, հավանաբար, կինը հանկարծամահ է եղել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։