Աֆղանստանում մահապարտ ահաբեկչի հարձակման զոհ է դարձել առնվազն 7 մարդ

17:03 • 10.01.17

Աֆղանստանի Լաշկարգախ քաղաքում մահապարտ ահաբեկչի կազմակերպած պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 7 մարդ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով TOLO News հեռուստաալիքին։


Աղբյուրը մանրամասնում է, որ պայթյունը որոտացել է Ազգային անվտանգության վարչության շենքի մոտ։


Ոստիկանության ղեկավարի խոսքով՝ պայթյունը որոտացել է այն պահին, երբ Գիլմենդ նահանգի մայրաքաղաքում գտնվող վարչության շենքում անցկացվելիս է եղել անվտանգության ուժերի և զինադադար կնքելու ցանկություն հայտնած գրոհայինների հանդիպումը։


Նշվում է, որ տարածաշրջանում գործող ոչ մի խմբավորում չի ստանձնել միջադեպի պատասխանատվությունը։