British Airways-ի աշխատակիցները երկօրյա գործադուլ են սկսել

14:41 • 10.01.17

Բրիտանական British Airways ավիաընկերության աշխատակիցները երկօրյա գործադուլ են սկսել, հայտնում է BBC-ն:


Գործադուլը միավորել է Unite արհմիության մոտ երեք հազար անդամի: Ակցիայի պատճառ են դարձել ցածր աշխատավարձերը և գործատուների կողմից խոստումները չիրականացնելը:


Ինչպես հայտնել են British Airways-ում, գործադուլը չի անդրադառնա Լոնդոնի Հիթրոու, Գեթվիկ և Լոնդոն-Սիթի օդանավակայաններում իրականացվող չվերթների մեծ մասի վրա: