Ամերիկացին ավելի քան 9 ժամ փորձել է հասնել Excel աղյուսակի հատակին (տեսանյութ)

20:51 • 10.01.17

Ամերիկացի վիդեոբլոգեր Հանթեր Ռոբսը խնդիր է դրել իր առջև․հասնել Microsoft Office Excel աղյուսակի հատակին՝ տողն իջեցնելով ստեղնաշարի «ներքև» կոճակի օգնությամբ։

Յուրահատուկ «ուսումնասիրության» արդյունքում պարզվել է, որ Excel աղյուսակը պարունակում է 1 միլիոն 48 հազար 576 տող։ Սա իմանալու համար բլոգերին պահանջվել է ավելի քան 9,5 ժամ։

Նրա խոսքերով՝ «Excel փորձարկումը բոլոր ժամանակների ամենահիմար մարտահրավերն է», սակայն դրա իրականացումը դժվար է եղել, քանի որ նա ստիպված է եղել առանց դադարների հասնել մինչև վերջին տողը՝ մատը չկտրելով ստեղնաշարի կոճակից։

 

 

 

Ամերիկացին ավելի քան 9 ժամ փորձել է հասնել Excel աղյուսակի հատակին (տեսանյութ)