Hyundai-ը ներկայացրել է IONIQ-ի երեք էկոլոգիական մոդել
ԱՄՆ Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում անցկացվող միջազգային ավտոմոբիլային շոուի ժամանակ Hyundai Motor ընկերությունը ներկայացրել է երեք նորագույն էկոլոգիական մոդել․ IONIQ Electric, IONIQ Hybrid և IONIQ Plug-in Hybrid.
Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսին ներկայացվել է նաև Elantra Sport մոդելը, որը թողարկվել է 2016 թվականի աշնանը։
«IONIQ-ը նախատեսված է ԱՄՆ-ի բոլորովին նոր գնորդների համար, ովքեր ցանկանում են ունենալ էկոլոգիական և տնտեսելու հնարավորություն տրամադրող ավտոմեքենա», - ասել է Hyundai Motor America-ի կորպորատիվ և ապրանքային պլանավորման փոխնախագահ Մայք Օ՛Բրայենը։










