Ռուսաստանում նախկին ոստիկանը մեղադրվում է 47 մարդու սպանության համար
Ռուսաստանի Անգարսկ քաղաքի բնակիչ, նախկին ոստիկան Միխայիլ Պոպկովին ներկայացվել է ևս 25 մարդու սպանության մեղադրանք. ավելի վաղ նա ցմահ ազատազրկման է դատապարտվել 22 կնոջ սպանության համար։
ТАСС-ի հաղորդմամբ՝ 2015 թվականի հունվարին Պոպկովը խոստովանել է ավելի քան 20 մարդու սպանություն։
«Ընդհանուր առմամբ, նրան ներկայացվել է 47 մարդու սպանության մեղադրանք», - հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն։
Նշվում է, որ նախկին ոստիկանի դեմ կայացված դատավճիռը դեռևս չի մտել ուժի մեջ։ Ներկայում հետաքննությունը քննում է նոր գործ, ինչի պատճառով Պոպկովը շարունակում է մնալ կալանքի տակ։
Տարածաշրջանի իրավապահ մարմինների աղբյուրի տվյալների համաձայն՝ Պոպկովն արդեն խոստովանական ցուցմունք է տվել 59 սպանության վերաբերյալ։










