Moby-ն ծաղրել է Թրամփի երդմնակալության արարողությանը ելույթ ունենալու առաջարկը

17:30 • 10.01.17

Ամերիկացի երգիչ և դիջեյ Moby-ն հեգնանքով է արձագանքել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ ելույթ ունենալու առաջարկին։


Ինչպես նշում է Korrespondent-ը, այս կապակցությամբ իր կարծիքը երաժիշտն արտահայտել է Instagram-ում։


«Կարծում եմ՝ կհամաձայնեի ելույթ ունենալ երդմնակալության արարողության ժամանակ, եթե Թրամփը որպես հոնորար հրապարակեր իր հարկային հաշվետվությունը», - գրել է նա։


Հայտնի է, որ նախընտրական մրցապայքարի ժամանակ Moby-ն աջակցել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին։

Moby-ն ծաղրել է Թրամփի երդմնակալության արարողությանը ելույթ ունենալու առաջարկը