Շանթ Հարությունյանի գործով դատապարտված ազատամարտիկը 15 օր է հացադուլ է հայտարարել. պահանջում է համաներում հայտարարել

13:51 • 10.01.17

 

Նոյեմբերի հինգի գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Վարդանյանն արդեն 15 օր է հացադուլ է հայտարարել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Գոռ Ղլեչյանի խոսքով՝ Վարդան Վարդանյանը պահանջում է Բանակի օրվա՝ հունվարի 28-ի կապակցությամբ համաներում հայտարարել համաներման սպասող բոլոր բանտարկյալների նկատմամբ:

Հիշեցնենք, որ «Շանթ Հարությունյանի և ընկերների» գործով, որոնք 2013 թվականի նոյեմբերի 5-ին «անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից, որտեղ բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների և երթի մասնակիցների միջև, հնչել էին պայթյուններ:

Սույն գործով՝ Վարդան Վարդանյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության համար: