Acer-ը 8.999 դոլարանոց խաղային նոութբուք է ներկայացրել (լուսանկարներ)

08:34 • 10.01.17

Acer տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է կոր էկրանով նոր խաղային նոութբուք, որը ստացել է Predator 21X անվանումն ու արժե ո՛չ ավել, ո՛չ պակաս` 8.999 դոլար:


Ինչպես նշում է The Verge-ը, տպավորիչ նորույթի պաշտոնական շնորհանդեսը կայացել է Լաս Վեգասում՝ Consumer Electronics Show տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ:


Ինչ վերաբերում է նոութբուքի տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 2560 x 1080 լուծաչափով էկրանով, վերջին սերնդի Intel Core պրոցեսորով, Cherry MX մեխանիկական ստեղնաշարով, ինչպես նաև մի լիցքավորմամբ 3 ժամ աշխատող մարտկոցով:


Աղբյուրը մանրամասնում է, որ ներկայում 45 խաղի համար հասանելի Predator 21X-ը վաճառքում կհայտնվի եկող ամիս:

 

 

Image result for Acer Predator 21X

Image result for Acer Predator 21X

Image result for Acer Predator 21X

 

 

Acer-ը 8.999 դոլարանոց խաղային նոութբուք է ներկայացրել (լուսանկարներ)