«Խոսող» հեռուստացույց, արհեստական ինտելեկտով ավտոմեքենա. CES 2017-ի ամենատպավորիչ տեխնոլոգիական նորույթները

21:38 • 10.01.17

Լաս Վեգասում հունվարի 5-8-ն անցկացվել է СES 2017 Էլեկտրոնիկայի խոշորագույն միջազգային ցուցահանդեսը, որի ժամանակ բազմաթիվ նորույթներ և ֆուտուրիստական տեխնոլոգիաներ են ներկայացվել այցելուներին: 

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, նորույթներից շատերը մոտ ապագայում կհայտնվեն վաճառքում, իսկ որոշ տեխնոլոգիաներ մեզ կզարմացնեն ապագայում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս տարի ցուցադրված ամենաարտասովոր սարքավորումներն ու սենսացիոն նորույթները:


1.Sony «խոսող» հեռուստացույցը

Խոսքը 4K Bravia XBR-A1E շարքի OLED էկրանով հեռուստացույցի մասին է, որը ձայնը վերարտադրում է ոչ թե բարձրախոսների օգնությամբ, այլ անմիջապես էկրանից: Սարքի էկրանը թրթռում է, ինչի արդյունքում էլ ձայն է արտադրվում: ԱՄՆ-ում հեռուստացույցի վաճառքն սկսում է 6000 դոլարից:

 

 

2.Նոթբուք` երեք էկրանով

Razer ընկերությունը ներկայացրել է Project Valerie նոթբուքը, որը միևնույն ժամանակ համալրված է 3 4К էկրաններով, որոնցից յուրաքանչյուրը 17 դյույմ անկյունագիծ ունի:

 

 

3.Ապագայի ավտոմեքենան` արհեստական ինտելեկտով

Ավտոմոբիլային տեխնոլոգիաների ապագան ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է Toyota-ն` ցուցադրելով իր Concept-I կոնցեպտային մոդելը, որը համալրված է արհեստական ինտելեկտով:  Մեքենան կարող է զրուցել վարորդի հետ, խորհուրդներ տալ նրան, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ստանձնել մեքենայի կառավարումը:

 

 

4.Հսկայական նոթբուք` կորացող էկրանով

Acer ընկերությունը ներկայացրել է 21 դյույմ կորացող էկրանով խոշոր նոթբուքը, որը համալրվել է լիարժեք ստեղնաշարով և երկու վիդեոքարտով:  Գաջեթը կշռում է 8.8 կգ: Արժեքը ևս տպավորիչ է. սկսած 9000 դոլարից:

 

 

5.Xiaomi հեռուստացույցը, որը սմարթֆոնից բարակ է

Xiaomi չինական ընկերությունը ցուցադրել է իր գերբարակ հեռուստացույցը` 4.9 մմ հաստությամբ էկրանով:

 

 

 

 

«Խոսող» հեռուստացույց, արհեստական ինտելեկտով ավտոմեքենա. CES 2017-ի ամենատպավորիչ տեխնոլոգիական նորույթները