Չինաստանում հայտնաբերել են մոտ 350 տարեկան դամբարան

06:01 • 10.01.17

Չիական Սիչուան գավառում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում դամբարան է հայտնաբերվել, որի տարիքը կազմում է մոտ 350 տարի: Այդ մասին հաղորդում է China News Service գործակալությունը՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին:

Հաղորդվում է, որ դամբարանը նախատեսված է եղել երկու անձի համար և ունի երկու փոքրիկ շինություն:

Դամբարանի պատերը քարից են: Դրանցից մեկի վրա պատկերներ կան, իսկ կողային պատերի վրա գրություններով շրջաններ են: Ներսում հայտաբերվել են նաև կավե ամաններ և սպասք, սակայն ոսկորներ և դագաղների մնացորդներ չեն հայտնաբերվել:

 

Չինաստանում հայտնաբերել են մոտ 350 տարեկան դամբարան