Աթենքում մահացել է ՌԴ հյուպատոսը
Աթենքում մահացել է ՌԴ հյուպատոսը: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, 55-ամյա դիվանագետին մահացած են հայտնաբերել Հունաստանի մայրաքաղաքի կենտրոնական մասում գտնվող իր բնակարանում:
Հաղորդվում է, որ հյուպատոսը աշխատանքի չէր եկել և չէր պատասխանում զանգերին, որից հետո գործընկերները ոստիկանների ուղեկցությամբ նրա տուն են այցելել` բացելով փակ դուռը:
Իշխանությունները հետաքննում են մահվան պատճառները: Ինչպես լրագրողներին հայտնել են հունական ոստիկանությունից, հյուպատոս Անդրեյ Մալանինը մահացել է բնական ճանապարհով: ՌԴ դեսպանությունը հաստատել է հյուպատոսի վախճանը:










