Գվատեմալայում հրաբխի վրա բարձրանալու հետևանքով կան մարդկային զոհեր
Գվատեմալայում Ակատենանգո հրաբխի վրա բարձրանալու ժամանակ զոհվել է ամենաքիչը վեց մարդ: Այդ մասին հաղորդել է բնական աղետների հետևանքների դեմ պայքարի կենտրոնը (CONRED): Զբոսաշրջիկների մահվան պատճառ է դարձել ցրտահարությունը:
Զոհվածները մի քանի խմբերի կազմում են եղել, որոնք պատրաստվել են հունվարի 7-ին բարձրանալ հրաբխի վրա: Ողբերգությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հրաբխի տարածքում կտրուկ ջերմաստիճանը նվազել էր, իսկ զբոսաշրջիկների գիշերակացի համար նախատեսված վրանները քամին քշել է: Մարդիկ միայնակ են մնացել եղանակային վատ պայմանների հետ՝ առանց պատսպարվելու հնարավորության: Ներկա դրությամբ փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Ակատենանգո հրաբուխը տեղակայված է Գվատեմալայի հարավ-արևմուտքում: Նրա բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 4 հազար մետր:










