Հայտնի են դարձել Քերի Ֆիշերի և նրա մոր՝ Դեբի Ռեյնոլդսի մահվան պատճառները
Հայտնի են դարձել ամերիկացի դերասանուհիներ Քերի Ֆիշերի և նրա մայր Դեբի Ռեյնոլդսի մահվան պատճառները։
Associated Press-ի հաղորդմամբ՝ Ֆիշերի մահվան վկայականից հետևում է, որ դերասանուհին իսկապես մահացել է սրտի կաթվածից, սակայն սկզբնապատճառը պարզելու համար պահանջվում է հետաքննություն։
Ռեյնոլդսի մահվան վկայականի համաձայն՝ դերասանուհին մահացել է գլխուղեղի արյունազեղումից, հայտնում է TMZ-ը։ Որպես սկզբնապատճառ նշվել է հիպերտոնիան։
Հիշեցնենք, որ Քերի Ֆիշերը մահացել է դեկտեմբերի 27-ին, իսկ երկու օր անց կյանքից հեռացել է նրա մայր Դեբի Ռեյնոլդսը։ Դերասանուհիները հուղարկավորվել են նույն օրը։










