Ջորջ Մայքլը մահից առաջ փորձել է խզել կապերը զուգընկերոջ հետ. The Daily Mail (լուսանկարներ)

14:51 • 10.01.17

Բրիտանացի հայտնի երաժիշտ Ջորջ Մայքլը մահվանը նախորդած վերջին 18 ամսվա ընթացքում փորձել է խզել կապը զուգընկերոջ՝ Ֆադի Ֆավազի հետ և նույնիսկ արգելել է նրան իր տուն գալ:


Այս մասին գրում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով հանգուցյալ աստղի բարեկամներից մեկին:


Նշվում է, որ 2016թ. դեկտեմբերի 25-ին Օքսֆորդշիրի իր տանը կյանքից հեռացած արտիստը բազմիցս փորձել է խաղաղ ճանապարհով բաժանվել զուգընկերոջից, սակայն չի կարողացել նրան կտրուկ «ո՛չ» ասել, ինչի պատճառով Ֆավազն անընդհատ եկել է Մայքլի տուն ու վերականգնել իրենց կապը:


«Ջորջն այնքան բարի ու առատաձեռն էր, բայց կամքի ուժ չուներ: Նա ինձ բազմիցս խոստովանել է, որ իր ամենամեծ թուլությունն այն է, որ ինքը չի կարողանում «ոչ» ասել վայելքներին»,-պատմել է երաժշտի  բարեկամը:


Բրիտանական պարբերականը նշում է, որ Մայքլի մահվան նախնական պատճառ է հայտարարվել սրտի անբավարարությունը, սակայն ոստիկանությունը շարունակում է աստղի մահվան գործով հետաքննությունը, որի շրջանակում ժամանակ առ ժամանակ հարցաքննվում է Ֆավազը:

 

 

George Michael tried to split up with boyfriend Fadi Fawaz a number of times in the last 18 months, according to a relative

 

Yesterday, it emerged that Mr Fawaz and his father joined Michael on a secret trip to a hospital in Vienna last November to see two top doctors - a month before he died

 

At the time Mr Fawaz had said they made the trip to sell an item in November last year, according to the Daily Mirror 

As the tributes continue to pile up outside George Michael's home in Goring, Oxfordshire, it has emerged the iconic popstar received at least 10 visitors in the days before his death

 

 

 

Ջորջ Մայքլը մահից առաջ փորձել է խզել կապերը զուգընկերոջ հետ. The Daily Mail (լուսանկարներ)