Իրանը պատահաբար արգելափակել է պոռնոգրաֆիկ կայքերի հասանելիությունը ՌԴ-ի և մի քանի այլ երկրների քաղաքացիների համար

11:10 • 10.01.17

Իրանի կառավարությունը պատահաբար արգելափակել է մի շարք պոռնոգրաֆիկ կայքերի հասանելիությունը Ռուսաստանի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի և Հոնկոնգի բնակիչների համար: Այդ մասին հայտնում է The Verge-ը:


Մի քանի օր այդ երկրների օգտատերերը խնդիրների են բախվել պոռնոկայքեր մտնելիս այն բանից հետո, երբ իսլամական հանրապետության պետական պրովայդերը փորձել է սահմանափակել այդ բովանդակության հասանելիությունն իր քաղաքացիների համար:


Բանն այն է, որ այս անգամ Իրանի ինտերնետային պրովայդերն այլ ճանապարհ էր փորձել գտնել այդ կայքերը երկրում արգելափակելու համար: Այն օգտագործել էր համացանցի հիմնական մեխանիզմները: BGP հաքերություն կոչվող հնարքն օգտագործելով՝ Իրանի ինտերնետային պրովայդերը փոխել է փաստացիորեն «համացանցի ճանապարհային նշանները»: Դա ցանկացած մեկին, որը փորձում էր մուտք գործել ցանկի 256 կայքերից մեկը, սխալ ուղղություն էր ցույց տալիս, ինչը նշանակում է, որ նրանց համակարգիչը չի կարողանում գտնել այդ կայքեր տանող ճիշտ ճանապարհը:


Այդ մեթոդը, սակայն, նշանակում է, որ ցանկացած այլ համակարգիչ կտեսնի կեղծ ճանապարհը որպես իր փնտրած կայք տանող կարճ ճանապարհ: Դա վերաբերում է ոչ միայն Իրանում գտնվող համակարգիչներին, այլ նաև այն համակարգիչներին, որոնք բավականաչափ մոտ են, որ օգտագործեն նույն ուղղությունները:

 

 

Իրանը պատահաբար արգելափակել է պոռնոգրաֆիկ կայքերի հասանելիությունը ՌԴ-ի և մի քանի այլ երկրների քաղաքացիների համար