Իտալիայի հայտնի արհեստական ջրվեժը սառել է
Իտալիայի հայտնի Մարմորե արհեստական ջրվեժը (Cascata delle Marmore) սառել է սառնամանիքի պատճառով:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, հազվագյուտ ու գեղեցիկ տեսարան է բացվում Տերնի քաղաքի մոտակայքում գտնվող Մարմորե արհեստական ջրվեժների կասկադի այցելուների առաջ: Խիստ ցուրտ եղանակի պատճառով որոշ վայրերում ջուրը սառել է` վերածվելով հսկայական սառցե ստալակտիտների:
Ջրի ջերմաստիճանը, ինչպես մեկնաբանում են այգու աշխատակիցները, նվազել է մինչև հինգ աստիճանի, ինչը հանգեցրել է սառցալուլաների ձևավորմանը շատ վայրերում, հատկապես այսպես կոչված` սիրահարների պատշգամբում:
Հաղորդվում է, որ չնայած մասնակի սառցակալմանը` ջրվեժը բաց է այցելուների համար:












