Վենեսուելայի խորհրդարանը հայտարարել է Մադուրոյի «հրաժարականի» մասին
Վենեսուելայի խորհրդարանը երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին որպես իր պաշտոնը լքած է ճանաչել, ինչի մասին հայտնում է gazeta.ru-ն:
Խորհրդարանը Մադուրոյին մեղադրել է երկրում տնտեսական ճգնաժամի առաջացման համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ գործող նախագահի պաշտոնաթողությանը կողմ է արտահայտվել 106 խորհրդարանական, ևս 3-ը ձեռնպահ են մնացել: Բացի այդ, պատգամավորները կոչ են արել նշանակել նախագահական նոր ընտրությունների անցկացման ամսաթիվը:
Նշվում է, որ Վենեսուելայի սահմանադրության 233 հոդվածի համաձայն՝ երկրի խորհրդարանն իրավասու է ճանաչել երկրի ղեկավարի հրաժարականը, սակայն չի կարող նրա պաշտոնանկության գործընթացը սկսել:
Աղբյուրը հավելում է, որ երկրի գերագույն դատարանը վճռել է, որ խորհրդարանը նախագահին պաշտոնանկ անելու լիազորություններ չունի:










