Հայելապատ ձողեր, որոնք արտացոլում են ծովի ու երկնքի «դեմքը» (լուսանկարներ, տեսանյութ)

14:53 • 10.01.17

Ամերիկացի արվեստագետ Ֆիլիպ Սմիթն ուսումնասիրում է լույսի, գույնի ու տարածության ընկալումները, իսկ վերջերս էլ նա գտել է լավագույն վայրն այդ աշխատանքների համար։


Boredpanda
-ն գրում է, որ Սմիթը մոտ 250 հայելապատ ձող է տեղադրել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Laguna Beach ծովափում՝ այնպես, որ դրանք արտացոլում են ալիքներն ու արևը։


«Այս ինստալյացիան տեսանելիորեն տարանջատում է բնական աշխարհը ձեռակերտ աշխարհից։ Այն արտացոլում է օվկիանոսի, երկնքի և ջրափնյա գծի փոփոխվող գույները ցերեկային ու գիշերային ժամերին», - պարզաբանել է Սմիթը։


Նշվում է, որ ինստալյացիան մոտ 400 մետր երկարություն ունի։ Ձողերը պատրաստված են չժանգոտվող պողպատից և 3 մետր բարձրություն ունեն։

 

 



mirror-installation-quarter-mile-arc-phillip-k-smith-III-laguna-beach-5

mirror-installation-quarter-mile-arc-phillip-k-smith-III-laguna-beach-2

mirror-installation-quarter-mile-arc-phillip-k-smith-III-laguna-beach-4

mirror-installation-quarter-mile-arc-phillip-k-smith-III-laguna-beach-7

mirror-installation-quarter-mile-arc-phillip-k-smith-III-laguna-beach-8

mirror-installation-quarter-mile-arc-phillip-k-smith-III-laguna-beach-1

Հայելապատ ձողեր, որոնք արտացոլում են ծովի ու երկնքի «դեմքը» (լուսանկարներ, տեսանյութ)