Լանսարոտեի ափերի մոտ այսօր պաշտոնապես կբացվի Եվրոպայի առաջին ստորջրյա թանգարանը (լուսանկարներ)
Հունվարի 10-ին տեղի է ունենալու Եվրոպայի առաջին ստորջրյա թանգարանի`Museo Atlántico-ի բացումը, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ այն գտնվում է Կանարյան կղզիների կազմում ներառված Լանսարոտեի ափերի մոտ:
Ստորջրյա թանգարանի ստեղծողը Ջեյսոն դեԿայրես Թեյլորն է, ով Ատլանտյան օվկիանոսի հատակին է տեղադրել ավելի քան 300 իրական չափերի մարդկային արձաններ:
Աղբյուրը մանրամասնում է, որ հեղինակը 3 տարի է աշխատել, որպեսզի Ատլանտյան օվկիանոսի հատակին նման հրաշք ստեղծի:
Թեյլորը մանրամասնել է, որ բոլոր քանդակները պատրաստված են այնպիսի նյութերից, որոնք որևէ վնաս չեն պատճառի օվկիանոսի բնակիչներին ու չեն փոխի ջրի քիմիական բաղադրությունը:




















