Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 5 ավտոմեքենաներ (լուսանկարներ). shamshyan.com

10:44 • 10.01.17

Երևանում երեկ ժամը 20:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են ВАЗ 2107 մակնիշի 17 UU 385 համարանիշի, BMW մակնիշի 31 OO 419 համարանիշի Opel մակնիշի 34 NT 005 համարանիշի, BMW մակնիշի 35 CZ 394 համարանիշի և Mercedes մակնիշի 23 OU 700 համարանիշի ավտոմեքենաները:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: