Օբամային «փլեյլիստերի նախագահի» պաշտոն է առաջարկվել

12:28 • 10.01.17

Spotify երաժշտական ծառայության գլխավոր տնօրեն Դենիել Էկն աշխատանք է առաջարկել ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամային։ Այս մասին Էկը գրել է Twitter-ում։


«Բարաք Օբամա, լսել եմ՝ դուք հետաքրքրվել եք Spotify-ում աշխատանքով», - գրել է նա։


Lenta.ru-ի հաղորդմամբ՝ տնօրենն ընկերության կայքում տեղադրված «փլեյլիստերի նախագահի» թափուր աշխատատեղի հղումը կցել է հաղորդագրությանը։ Տվյալ հաստիքի պահանջներում նշված է, որ թեկնածուն պետք է լինի Խաղաղության նոբելյան մրցանակակիր և ունենա երկիրը ղեկավարելու առնվազն ութ տարվա փորձ։


Նշվում է, որ 2016 թվականի հոկտեմբերին Բարաք Օբաման Spotify-ում հրապարակել է այն երգերի ցանկը, որոնց տակ նա մարզվում է։ Դրանում ներառված են եղել Նինա Սիմոնի, Սթինգի, Բեյոնսեի, Դրեյքի, Բոբ Մարլիի և Ջեյ Զիի կատարումները։