Նոր Երզնկայի բնակիչը այրվածքներով հոսպիտալացվել է՝ ինքնաշեն վառարանի պայթյունից հետո

14:52 • 10.01.17

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 10-ին, ժամը 12.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի 8-րդ փողոցի թիվ 14 տանը տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ 1947 թ. ծնված Ն. Մ.-ի տանը հարակից օժանդակ կառույցում պայթել է փայտի ինքնաշեն վառարան: Ն. Մ.-ը այրվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Պայթյունի հետևանքով վնասվել են օժանդակ կառույցի 2 դուռը և պատուհանները: