Փիթը և Ջոլին պայմանավորվել են չհրապարակել ամուսնալուծության մանրամասները. CNN
Հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին համաձայնության են եկել իրենց ամուսնալուծության մանրամասները չհրապարակելու հարցի շուրջ: Այդ մասին հայտնում է CNN հեռուստաալիքը:
Ավելի վաղ Փիթը դիմում էր ներկայացրել երեխաների խնամակալության վերաբերյալ համաձայնության մանրամասները գաղտնի պահելու մասին, նա նաև մտադիր էր հասնել երեխաների ժամանակավոր խնամակալության իրավունքին, սակայն դատավորը մերժել է նրա դիմումը:
«Կողմերը և նրանց փաստաբանները ստորագրել են իրենց երեխաների և ընտանիքի անձնական կյանքի անձեռնմխելիության պահպանման մասին համաձայնագիր, ինչն արտահայտվելու է բոլոր դատական փաստաթղթերի գաղտնիության պահպանմամբ»,- ասված է զույգի հայտարարությունում:
Սեպտեմբերի վերջին հայտնի է դարձել, որ Ջոլին ապահարզանի դիմում է ներկայացրել, նա նաև դատարանից խնդրել է իր վեց երեխաներին թույլ տալ ապրել իր հետ:










