Մահացել է Գերմանիայի նախկին նախագահ Ռոման Հերցոգը

14:46 • 10.01.17

Երկարատև հիվանդությունից հետո 82 տարեկանում կյանքից հեռացել է Գերմանիայի նախկին նախագահ Ռոման Հերցոգը, գրում է Spiegel-ը: 

Նշենք, որ Հերցոգը Գերմանիայի դաշնային հանրապետության 7-րդ նախագահն էր. նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1994-1999 թվականներին: Վերջինիս նախաձեռնությամբ 1996 թվականին Գերմանիայում սահմանվել է Հոլոքոստի զոհերի հիշատակի օր, գրում է «Ազատություն»-ը։ Բացի այդ, 2014թ.-ին նա միացել է Գերմանիայի մշակութային և քաղաքական գործիչների համատեղ դիմում-կոչին, որով հետ են պահել Եվրոպային պատերազմից: 

Հերցոգի մահվան կապակցությամբ հղված ցավակցական ուղերձում Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը նշել է, որ Հերցոգը շատ վառ անհատականություն էր, ով իր կյանքի փորձով և իմաստությամբ հանդես էր գալիս ի շահ Գերմանիայի և նրա լիբերալ սահմանադրության: