Ծխելը համաշխարհային տնտեսությանն արժենում է տարեկան 1 տրիլիոն դոլար. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ԱՄՆ-ի ուռուցքաբանության ազգային ինստիտուտը համատեղ զեկույցում հայտնել են, որ ծխելը համաշխարհային տնտեսությանն արժենում է տարեկան 1 տրիլիոն դոլար, հայտնում է Reuters gործակալությունը:
Այդ գումարի մեջ մտնում են առողջապահության ծախսերը և արտադրողականության կորուստը:
Հետազոտողները նշում են, որ ծխախոտի օգտագործումից մահերի թիվը զգալիորեն կաճի մինչ 2030 թվականը:
«Ծխախոտի օգտագործումից մահերի թիվը, ինչպես սպասվում է, մինչև 2030 թվականը տարեկան վեց միլիոնից կհասնի ութ միլիոնի: Ընդ որում՝ մահվան դեպքերի ավելի քան 80 տոկոսը կգրանցվեն եկամտի ցածր և միջին մակարդակ ունեցող երկրներում»,- ասված է զեկույցում:










